Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Պե՞տք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարցում Իսրայելում

Պե՞տք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարցում Իսրայելում
11.03.2019 | 21:42

Յութուբյան The Ask Project ալիքը հարցում է անցկացրել Իսրայելի բնակիչների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե ինչ գիտեն իսրայելցիները Հայոց ցեղասպանության մասին և ինչպես են վերաբերվում իրենց կառավարության կողմից ճանաչելու հարցին:Ալիքի հաղորդավար Քորի Գիլ-Շուստերը բոլորին տվել է միևնույն հարցը. «Պե՞տք է Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել, քանի որ իրենք նույնպես անցել են նման ողբերգության միջով և հասկանում են ճանաչման կարևորությունը: Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ իրենց կառավարությունը չի ճանաչում Ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի պատճառով: Թեև ոչ բոլորն էին տեղյակ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններից, Ցեղասպանության իրողության մասին լսելուն պես շատերը կարծիք են հայտնել, որ Իսրայելի կառավարությունը պետք է ճանաչի կատարվածը: Կային մարդիկ, որոնց կարծիքով՝ այս հարցում երկիրը պետք է առաջնորդվի սեփական շահերով: Հարցմանը պատասխանող մի կին նշել է, որ «Իսրայելը չպետք է անհանգստանա այդ հարցով, քանի որ Հոլոքոստի ժամանակ ոչ ոք չէր մտածում հրեաների մասին»:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ